Մադրիդի «Ատլետիկոյի» ղեկավարությունը անիրագործելի է համարում ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիի ձեռքբերումը,- հայտնում էOrer.am-ը: Իսպանական ակումբի այդ տեսակետը պայմանավորված է ֆինանսական հարցով: Ուրուգվայցի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն ու աշխատավարձը շատ բարձր են: Եթե «Ատլետիկոն» ձեռք բերի Կավանիին, ապա նրան պետք է տարեկան 9 մլն եվրո աշխատավարձ վճարի:
Հարկ է նշել, որ «Ատլետիկոն» մեկ անգամ արդեն փորձել էր գնել Կավանիին, երբ նա պաշտպանում էր «Նապոլիի» գույները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացվել էր, որ «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն իր պայմանագրի երկարաձգման հարցը պայմանավորել էր Կավանիի գնմամբ:
Աշոտ Մնացականյան