«Նյուքասլի» հարձակվող Պապիս Սիսսեն «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Ջոնի Էվանսի վրա թքելու համար ՖԱ-ի կողմից որակազրկվել է 7 խաղով,- հայտնում է Orer.am-ը։
Եթե ֆուտբոլի ասոցիացիան մեղավոր ճանաչի նաև Էվանսին, ապա նա կորակազրկվի 6 խաղով։ «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանը մինչև ուրբաթ օրը ժամը̀ 6-ը, պետք է պատասխան տա։ Էվանսը մեկ անգամ արդեն ժխտել է, որ թքել է Սիսսեի վրա։
Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի օրվա «Նյուքասլ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման ժամանակ (1-0), երբ խաղային դրվագում ֆուտբոլիստները բախվել են իրար:
Աշոտ Մնացականյան