Բրազիլիայի հավաքականի մարզչական շտաբը համալրվեց ազգային ընտրանու նախկին հարձակվող Ժաիրզինյոյով: Այդ մասին հայտնել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Ժիլմար Ռինալդին,- հայտնում է Orer.am-ը:
Պենտակամպեոնների գլխավոր մարզիչ Կառլոս Դունգային Ժաիրզինյոն կօգնի արդեն Ֆրանսիայի և Չիլիի հավաքականների հետ կայանալիք առաջիկա ընկերական խաղերում: Ֆրանսիացիների հետ բրազիլացիները կհանդիպեն մարտի 26-ին Փարիզում, իսկ չիլիացիների հետ՝ մարտի 29-ին Լոնդոնում:
Հիշեցնենք, որ Ժաիրզինյոն 1970թ. աշխարհի չեմպիոն է: Մեքսիկայում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում նա դարձել էր խփված գոլերից մեկի հեղինակը՝ նպաստելով իտալացիների նկատմամբ իր հավաքականի 4:1 հաշվով հաղթանակին:
Աշոտ Մնացականյան