2007թ. «Ոսկե գնդակի» դափնեկիր Կական անհամբերությամբ սպասում է «Օրլանդո Սիթիի» կազմում կիրակի օրվա իր մեկնարկային ելույթին ամերիկյան MLS-ում,- հայտնում է Orer.am-ը։
Դեռ նախորդ տարվա հուլիս ամսին էր հաստատվել, որ Կական տեղափոխվել է «Օրլանդոյի» կազմ։ Նա առաջին խաղում հանդես կգա ընդդեմ «Նյու Յորք Սիթիի»։
«Ես շատ հուզված եմ և անհամբերությամբ եմ սպասում կիրակի օրվա խաղին, քանի որ իմ կարիերայի ընթացքում ունեցել եմ շատ յուրահատուկ պահեր և կարծում եմ, որ կիրակի օրվա խաղը կլինի դրանցից մեկը։ Կարծում եմ, որ այն ինձ համար հրաշալի օր կլինի»,- ասել է Կական։
Աշոտ Մնացականյան