Նեմանյա Մատիչը մոտ է Չելսիի հետ նոր պայմանագիր ստորագրելուն, որը կպահի իրեն Անգլիայում մինչև 2020թ,- հայտնում է Orer.am-ը: Սերբ կիսապաշտպանը տպավորիչ խաղ է ցուցադրում անգլիական ակումբի կազմում:
Մատիչը Չելսի է վերադարձել 2014թ. պորտուգալական Բենֆիկայից: Ռոման Աբրամովիչի ակումբը պատրաստ է Մատիչին առաջարկել նոր պայմանագիր̀ շաբաթական 93,000 ֆունտ աշխատավարձով:
Աշոտ Մնացականյան