Էդվարդ Սնոուդենը հրապարակային հայց է ներկայացրել Շվեյցարիային՝ իրեն քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով, որտեղ նա աշխատել է որպես Ազգային անվտանգության գործակալության աշխատակից: Այս մասին նա հայտարարել է «Մոսկվա-Ժնև» հեռուստակոնֆերանսի ընթացքում:
«Ես կցանկանայի վերադառնալ Ժնև, որի հետ ինձ ջերմ հուշեր են կապում: Ես կարծում եմ, որ Շվեյցարիան կլինի հիանալի տեղ քաղաքականության տեսանկյունից, քանի որ միշտ էլ փորձել է չեզոք դիրք զբաղեցնել»,- մեջբերում Սնոուդենին ՏԱՍՍ-ը:
ԱԱԳ նախկին աշխատակիցը, որին Վաշինգտոնը որոնում է էլեկտրոնային գաղտնալսման ամերիկյան ծրագրերի մասին գաղտնի տեղեկությունների լայնամասշտաբ արտահոսքի համար, Ժնևում տեսակապի միջոցով շփվել է լսարանի հետ իր մասին փաստագրական ֆիլմի ցուցադրությունից հետո: