Իրանը պատասխան պատժամիջոցներով է սպառնացել ԱՄՆ-ին
International newsԻրանի առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին հայտարարել է, որ Թեհրանն իրեն իրավունք է վերապահում համանման պատասխան տալ ԱՄՆ-ի պատժամիջոցներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 1-ին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը:
Պաշտոնյան դատապարտել է օգոստոսի 29-ին Վաշինգտոնի կողմից սահմանված նոր պատժամիջոցները և հայտարարել, որ դրանք հակասում են Ժնևի համաձայնագրին, որը նոյեմբերին կնքվել է Թեհրանի և համաշխարհային տերությունների միջև:
Նրա խոսքով՝ այդ քայլը հակասում է Իրանի միջուկային հիմնախնդրի լուծման գործընթացին, սակայն հավաստել է, որ Թեհրանը կշարունակի բանակցությունները միջազգային միջնորդների վեցյակի (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) հետ:
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջն ընթացող քննարկումների շրջանակներում սեպտեմբերի 1-ին Բրյուսելում հանդիպում կունենա Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆի հետ:
Օգոստոսի 29-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի իշխանությունները նոր պատժամիջոցներ են սահմանել 25 մարդու ու կազմակերպությունների նկատմամբ, ներառյալ տրանսպորտային ֆիրմաներ, ավիաընկերություններ ու վեց բանկեր, որոնք կասկածվում են իրանական միջուկային ծրագրին օգնություն ցուցաբերելու մեջ: Վաշինգտոնը հայտարարել է, որ նոր պա