«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն իր մեկնաբանությունն է տվել Անգլիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի` «Բլեքբեռնի» հետ առաջին խաղ վերաբերյալ: «Էնֆիլդ Ռոուդում» կայացած խաղում թիմերը գոլեր չխփեցին և կիսաեզրափակչի ուղեգիրը վիճարկելու են պատասխան խաղում:
-Բարդ էր Չեմպիոնշիփը ներկայացնող թիմի հետ խաղալը: Պետք է արժանին մատուցել «Բլեքբեռնին», բայց գովեստի են արժանի նաև իմ ֆուտբոլիստները: Նրանք ամբողջ խաղի ընթացքում չկարողացան սրությամբ խաղալ, սակայն առաջ էին շարժվում և վտանգավոր պահեր էին ստեղծում:
Կարծում եմ` Ադամ Լալլանայի նկատմամբ կանոնները խախտելու համար պետք է նշանակվեր 11-մետրանոց հարված: Առաջին 20 րոպեի ընթացքում խփած գնդակը լիովին կփոխեր խաղի ընթացքը,-Ռոջերսի խոսքը մեջբերված է «ВВС»-ից: