Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 12-13-ին կայցելի Աստանա՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպելու նպատակով: Այս մասին գրել է Газета.Ru-ն:
«Կողմերը մտադիր են քննարկել երեք երկրի առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր և զարգացման հեռանկարները, եվրասիական անդամակցության գործընթացը՝ հաշվի առնելով ժամանակակից միտումները համաշխարհային տնտեսությունում»,- նշվում է հաղորդագրությունում:
Բացի այդ, երեք երկրի առաջնորդները մտադիր են քննարկել համատեղ առևտուրը և Ուկրաինայում իրավիճակը: Մարտի 13-ին նախատեսված է Պուտինի և Նազարբաևի երկկողմ հանդիպումը: