Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման հայտարարել է, որ բավականին ցավալի էր ընդունում նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի քննադատությունը, ով այժմ աշխատում է Լոնդոնի «Չելսիի» հետ:
«Մոուրինյոյի հետ բազմաթիվ անգամ զրուցել ենք, եւ գիտեի, թե ինչ է նա իմ մասին մտածում եւ սպասում: Նա քննադատում էր ինձ լրագրողների մոտ, որպեսզի մոտիվացներ ինձ: Մոուրինյոն հաճախ է այդ քայլին դիմում, եւ այդպիսի մոտեցումը միշտ չէ, որ օգտակար է:
Խելագարվում էի, երբ նա ինձ քննադատում էր եւ ջանք չէի խնայում մարզումներին»,- Բենզեմայի խոսքերը մեջբերում է Bein Sport-ը: