«Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը նշել է, որ Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ աշխատելով` ավելի լավ ֆուտբոլիստ է դարձել: Ռոբենը մյունխենյան թիմում խաղում է 2009 թվականից, իսկ Գվարդիոլան գլխավորում է այն 2013 թվականից:
-Ինքս զգում եմ, որ շատ ավելի լավ դիրքային ֆուտբոլիստ եմ դարձել: Նույնը կարելի է ասել նաև դիրքի փոփոխության ժամանակ, քանի որ երբեմն խաղադաշտի այլ հատվածներում էլ եմ խաղում: Սկսել եմ ավելի լավ խաղալ ազատ տարածություններ փնտրելիս, մրցակցի համար վտանգավոր գոտիներ փնտրելիս, երբ կարողանում եմ թիմին օգնել գոլ խփել: Այս ամենի վրա շատ ենք աշխատում, և ես դրանից մեծ հաճույք եմ ստանում:
Գվարդիոլան տարված է ֆուտբոլով, ինչը թիմին ավելի ուժեղ է դարձնում: Հաճելի է այս գործընթացի մի մասը լինելը,-Ռոբենի խոսքը մեջբերված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից: