Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը խսել է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի առաջընթացի մասին «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվելուց հետո։
-Երբ Ռոնալդուն եկավ մեզ մոտ, դա ամենավերջին քայլն էր, որ անում են աշխարհի լավագույն ֆուտբոլիստները։ Նա արագ հասկացավ, որ իսպանական առաջնությունը տարբերվում է Պրեմիեր լիգայից։ Այստեղ երկրպագուները քեզնից ավելին են սպաում և ցանկանում են մասնակից լինել գործընթացներին։
Նա գերազանց մրցաշրջան է անցկացնում և աճում է որպես ֆուտբոլիստ։ Մենք էլ մեր հերթին օգնում ենք նրան մեր ուժերի ներածի չափով, իսկ նա մեզ է օգնում,-նշել է դարպասապահը։