Արգենտինայի հյուսիսարեւմտյան Լա Ռիոխա շրջանում երկու ուղղաթիռների բախման հետեւանքով հանրահայտ ֆրանսիացի մարզիկներ են զոհվել։ Զոհերի թվում են 2012թ. օլիմպիական չեմպիոնուհի, լողորդ Կամիլ Մյուֆան եւ Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, բռնցքամարտիկ Ալեքսիս Վաստենը։
Մարզիկները մասնակցում էին վայրի բնության պայմաններում կենդանի մնալու մասին նկարահանվող ռեալիթի շոուհին։ Ուղղաթիռները պետք է նրանց հասցնեին նկարահանման վայր։ Բախման հետեւանքով 10 մարդ է զոհվել։ Ողջ մնացածներ չկան, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։
Զոհերի թվում են նկարահանող խմբի 4 անդամ եւ 2 արգենտինացի օդաչու։
Dropped ռեալիթի շոուին մասնակցում էին 8 մարզիկ։ Նկարահանման աշխատանքները սկսվել էին փետրվարին Պատագոնիայում, իսկ այնուհետեւ տեղափոխվել Լա Ռիոխա։