«Եռյակի» գործընկերները մենակ թողեցին Ծառուկյանին. Գառնիկ Իսագուլյան
Politics«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեսակետ հնչեցրեց, որ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո «եռյակի» գործընկերները մենակ թողեցին Գագիկ Ծառուկյանին,-հայտնում է Orer.am-ը: Ըստ Իսագուլյանի՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը պարտավոր էին կանգնել Գագիկ Ծառուկյանի կողքին, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանը նամակ գրեց Սերժ Սարգսյանին, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հարկ չհամարեց Ծառուկյանի հետ առաջին դեմքով հանդիպել: Իսագուլյանը նշեց, որ իր մասնակցությունը, «եռյակի» հետ կապված նախաձեռնություններում, բացառապես պայմանավորված է եղել Գագիկ Ծառուկյանի գործոնով: «Հիմա, երբ Ծառուկյանը չի ղեկավարում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ինձ ժամանակ է պետք՝ հասկանալու հետագա համագործակցության հարցերը: Եթե ԲՀԿ-ում շարունակեն հավատարիմ մնալ այն գաղափարներին, որոնք առկա են եղել Գագիկ Ծառուկյանի օրոք, ապա կհամագործակցենք: Սակայն, եթե շշուկներն իրականություն դառնան,ապա քաղաքական ոլորտում չենք համագործակցի»,-ասաց Գառնիկ Իսագուլյանը:
Լևոն Փանոսյան