Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները մարտի 9-ին` ժամը 21.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայում սառը զենք պահելու կասկածանքով բերման են ենթարկել 1996թ. ծնված Արզուման Խ.-ին, 1999թ. ծնված Կարեն Կ.-ին, 1999թ. ծնված Էդուարդ Խ.-ին և 1999թ. ծնված Լևոն Խ.-ին: Ավտոմեքենայի վարորդ Արզուման Խ.-ն փաստաթղթերը ներկայացնելիս պահախցից կամավոր ներկայացրել է «Բայկալ» տիպի գազային ատրճանակ' փամփշտակալով, և 2 դանակ:
Կատարվում է հետաքննություն: