Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ընդգրկվել է թիմի կազմում՝ մասնակցելու երեքշաբթի օրը կայանալիք «Շալկեի» դեմ խաղին, հայտնում է Orer.am-ը։
Մոդրիչը անցած տարի նոյեմբեր ամսին Խորվաթիայի հավաքականի կազմում ստացել էր աճուկի վնասվածք, ինչի պատճառով ստիպված էր չորս ամսով բացակայել։
«Վաղը թիմի կազմում կլինեն թե Մոդրիչը և թե Խեդիրան։ Իսկ Սերխիո Ռամոսը կկարողանա մեզ միանալ կիրակի օրվա Լա Լիգայի խաղին։ Ես խաղային ժամանակ կտամ Խեդիրային և Մոդրիչին, քանի որ նրանք շատ կարևոր խաղացողներ են և կարող են օգնել մեզ խաղաշրջանի վերջին հատվածում»,- ասել է Կարլո Անչելոտտին։
Աշոտ Մնացականյան