«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ 2015թ. փետրվարի 13-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը որոշել է բավարարել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հայցը` ընդդեմ իր նկատմամբ մահափորձ կատարելու համար դատապարտված Վարդան Սեդրակյանի, Սամվել Հարությունյանի եւ Խաչատուր Պողոսյանի:
Հիշեցնենք, որ Հայրիկյանը, չբավարարվելով ՀՀ Կառավարությունից ստացած 20 մլն դրամով, 2014-ի փետրվարի 27-ին դիմել էր դատարան` պահանջելով իրեն սպանելու փորձ կատարողներից բռնագանձել 41 միլիոն դրամ՝ որպես բուժման ծախսեր:
Դատավոր Արայիկ Մելքումյանը բավարարել է այդ պահանջը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դատապարտյալ էպոսագետ Վարդան Սեդրակյանի կինը` Ռուզաննա Սեդրակյանը, ասաց, որ բողոքարկելու է վճիռը: «Ինչ կլինի իմ երեխաների հետ, դեռ չգիտեմ, մեր ողջ ունեցվածքը, տունը ամուսնուս անունով է եւ արգելանքի տակ է դրված: Բայց ինչո՞ւ մենք պետք է վճարենք այդ մարդու բուժման համար»,- դժգոհեց Ռուզաննա Սեդրակյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում