Ֆրանսիայում ահաբեկչական սպառնալիքը պահպանվում է բարձր մակարդակի վրա, ինչի հետ կապված 10 հազար զինծառայող է մոբիլիզացված` երկրի տարածքում կարգապահությունը պահպանելու համար: Նման գնահատական է տվել երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում ուժային գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ` փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Հաշվի առնելով այն, որ մեր երկրի դեմ ահաբեկչական հարձակման վտանգը բարձր է մնում` երկրի ղեկավարը որոշում է կայացրել 10 հազար զինծառայող կցել Ներքին գործերի նախարարության ուժերին»,- ասված է նախագահականի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Նրանցից 7 հազարը ներգրավված է հիմնականում կրոնական բնույթի օբյեկտների պահպանության գործում, որոնք հատուկ սպառնալիքի տակ են»,- նշվում է հաղորդագրության մեջ: