Ասիայում ամենախոշոր բյուջետային ավիափոխադրող AirAsia-ն մոտ երեք տարի տևած դադարից հետո վերականգնում է կանոնավոր չվերթները դեպի Եվրոպա: Այդ մասին հինգշաբթի հայտարարել է ընկերության ղեկավար Թոնի Ֆերնանդեսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ թռիչքները կիրականացնի մալայզիական ավիաընկերության ստորաբաժանումներից մեկը՝ АirAsia X-ը: «Առաջին ուղղությունը, ուր կբացվեն ուղիղ չվերթները, կդառնա Լոնդոնը»,- ասել է Ֆերնանդեսը:
Ավիափոխադրողը չվերթներ էր իրականացնում նաև Փարիզ, սակայն տնտեսական նկատառումներով 2012 թվականին դրանք փակվել են, ինչից հետո հիմնական ջանքերն ուղղվել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին: