Այսօր ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է դասակարգման թարմացված աղյուսակը: Առաջատար տասնյակում միայն մեկ փոփոխություն կա. Իտալիայի հավաքականը բարձրացել է երկու հորիզոնականով և այժմ 10-րդն է։ Առաջատարը աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան է, երկրորդ տեղում՝ փոխչեմպիոն Արգենտինան, իսկ եռյակը եզրափակում է Կոլոմբիան։
Հայաստանի ազգային հավաքականը կորցրե է 5 հորիզոնական և հայտնվել 79-րդ տեղում։
Առաջատար տասնյակն ունի հետևյալ տեսքը՝
1. Գերմանիա - 1770 միավոր, 0
2. Արգենտինա - 1577, 0
3. Կոլումբիա - 1499, 0
4. Բելգիա - 1471, 0
5. Հոլանդիա - 1415, 0
6. Բրազիլիա - 1348, 0
7. Պորտուգալիա - 1191, 0
8. Ֆրանսիա – 1180, 0
9. Ուրուգվայ - 1164, 0
10. Իտալիա - 1146, +2
79. Հայաստան - 437, -5