Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում ՊՍԺ-ի հետ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ չնայած հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով, լոնդոնյան ակումբը լքեց պայքարը:
«Մի՞թե ընկճված եմ: Բայց չէ՞ որ ինձ բանտ չեն նստեցրել: Չնայած նրան, որ պարտվեցինք, միևնույն է, ես ձգտում էի աշխատանքս լավագույնս կատարել: Զգացողություններս բացատրելու համար խոսքեր չկան: Դաշտ վերադառնալու հանդեպ ոչ մի վախ չունեմ: Պարզապես հիմա պետք է ձգտենք հաղթել Պրեմիեր լիգայում: Ես այդպես էլ ասացի տղաներին. «Մի՛ լացեք, կհանդիպենք վաղը»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է Sky Sports-ը: