ԲՀԿ-ը լքած պատգամավորները համալրում են ՕԵԿ-ի շարքերը
PoliticsԱյսօր հրավիրված ասուլիսին սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հայտարարեց, որ, ըստ իր տվյալների, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 9 պատգամավորներ ցանկանում են մտնել «Օրինաց երկիր» խմբակցություն։ Ըստ Ադիբեկյանի՝ գուցե մի մասն էլ համալրի ՀՀԿ-ի շարքերը: Սոցիոլոգն ասաց, որ այդ խոսակցությունները լսել է ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանից, որն ասել է, թե կուսակցությունում քննարկում են նպատակահարմարության հարցը: Orer.am--ի հետ զրույցում ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանինը հաստատեց հաստատեց այդ տեղեկությունը: Միսակյանը կոնկրետ անուններ չնշեց՝ ընդգծելով, որ ՕԵԿ-ի օրակարգում ԲՀԿ-ից պատգամավորների ներգրավման խնդիր չկա: