Yerevan, 30.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


10 հակաթրենդ, որ այլևս նորաձև չէ (լուսանկարներ)

Esem.am-ը գրում է. Զգեստապահարանը թարմացնելու ամենահարմար ժամանակահատվածը գարունն է, սակայն ոչ բոլոր իրերն են արժանի, որոնց կարող ենք երկրորդ հնարավորությունը տալ: Շատ է գրվում 2015-ի նորաձև թրենդերի մասին, սակայն նորաձության գիտակներն արդեն մանրամասն ուսումնասիրել և պարզել են, թե ինչ չի կարելի հագնել կամ դնել այս գարնանը: Եվ այսպես, ներկայացնենք հակաթրենդ 2015-ի ցանկը, որոնց կանդրադառնանք նաև  առանձին-առանձին. «սուլթան» կամ «աֆղան» տաբատներ, կակաչ-կիսաշրջազգեստ, չափազանց կիպ զգեստ, բասկայով զգեստներ, կարճ գոտկատեղով ջինսեր, կոմպլեկտ զարդեր, պլատֆորմով և բարդ ձևվածքի տակացուներով կոշիկներ, բարձր տակացուներով մարզակոշիկներ և կեդեր: Նույն գույնի կամ երանգի կոշիկներ, պայուսակ, գոտի և ձեռնոցներ: Կոշիկների գույնին համապատասխան պայուսակ. Ինչը կարող է լինել սրանից ավելի վատ: Այն կանոնը, թե «ձեռնոցը, կոշիկները, պայուսակն ու գոտին պետք է միևնույն գույնի և նույն մատերիալից լինեն» այլևս չի գործում: Հակառակը, նույն գույնի համադրությունը անճաշակության և երևակայության բացակայության նշան է: Ակնհայտ կոմպլեկտ կերպար ստեղծելը փոքր-ինչ պարզուակ է թվում: «Սուլթան» կամ «աֆղան» տաբատներ. պարզապես մի՛ հագիր դրանք: Չէ, դրանցով, իհարկե, շատ հարմար է թավալ գալ բազմոցի վրա  դրանք գուցե անփոխարինելի լինեն տաք եղանակին քաղաքից դուրս գնալու համար, սակայն իրականում ոչ ոք արդեն չի կարող հստակ ասել՝ այս տաբատները երբևէ նորաձև եղե՞լ են: Ազատ թափվող տաբատները նույնպես շատ հարմար են: Կիպ, մարմինն ընդգծող զգեստ. նորաձևությունն այսօր ձգտում է «մաքսի» չափսին և լայն ձևվածքներին: Ժամանակակից երևալու համար, եթե նույնիսկ գեղեցիկ կառուցվածք ունես, հարկավոր է փոքր-ինչ օդ թողնել սեփական մարմնին շնչելու համար: Թող մաշկի և կտորի արանքում թեկուզ «բուֆերային գոտի» մնա, որը միաժամանակ կպաշտպանի քեզ երկիմաստ ուշադրությունից: Հավատա, եթե իսկապես գեղեցիկ կառուցվածք ունես, այն, այսպես թե այնպես, կնկատեն:   Զույգ (կոմպլեկտ) զարդեր. միանման լանջազարդը, ականջօղերն ու թևնոցը վաղուց նորաձև չեն: Հակառակը, այդպիսի հավաքածուն «մովե տոն»՝ անճաշակություն է համարվում: Աշխատիր զարդերի հարցում հիմնական շեշտադրումն անել մեկ զարդի վրա՝ թող որ դա լինի միայն խոշոր վզնոց կամ թևնոց: Եթե նախընտրում ես էթնիկ զարդեր, բոհո-շիկ կամ հիպիական ոճը, ապա կարող ես կիրառել մեծ քանակությամբ զարդեր, սակայն կերպարդ չպետք է հիշեցնի մեծածախ վաճառքի ցուցադրման քայլող մանեքենի:   Բարդ ձևերի տակացուներ. զարմանահրաշ տակացուներ, սյուրռեալիստական կրունկներ, մեխ-կրունկներ, քարեր՝ այս ամենը մնացին անցյալում: Դիզայներներն այսօր առաջարկում են պարզ երկրաչափական ձևերի կոշիկներ ու պայուսակներ: Կարճ գոտկատեղով տաբատներ և ջինսեր. Երևում է, ոչ բոլորին է հայտնի, որ սթրինգը ցուցադրելն այլևս նորաձև չէ: Կարճ գոտկատեղով ջինսերը նորաձևությունից դուրս են եկել հինգ տարի առաջ, իսկ հիմա՝ երկար գոտկատեղի կարճ դարաշրջանից հետո, վերջապես վերանշանավորվեց առողջ բանականությունը. շնորհակալություն, վերջապես կանայք կարող են հագնել նորմալ գոտկատեղերով հարմար տաբատներ ու ջինսեր:   Կլոր քթեր և պլատֆորմեր. 10 տարի առաջ նորաձև էին շատ երկար, սուր և չափազանց նեղ քթերով կոշիկները, որոնք խանգարում էին քայլել, դրանց քթերը ցցվում էին վերև, ինչպես սուլթանի մաշիկները: Կարծես դրանց մասին հիշողություններն այնքան են վնասել որոշ «մոդնիցաների» հոգեկան աշխարհը, որ նրանք մինչ այսօր սարսափով են հիշում, այսպես կոչված, «ծիծակ» կոշիկները: Միայն թե կլոր քթերով և պլատֆորմով կոշիկներն էլ են նորաձևությունից դուրս եկել: Դրանց փոխարինելու են եկել դասական «լոդկա» կոշիկները՝ չափավոր նեղ և եռանկյունի կոկիկ քթերով, որոնք զարդարում են ցանկացած ոտք՝ դրանք տեսողական առումով դարձնելով փոքր և նուրբ:   Կակաչ-կիսաշրջազգեստներ. հնարավոր է՝ դրանք վերադառնան, սակայն այժմ կակաչ-կիսաշրջազգեստներըհակաթրենդ են: Իսկ կիսաշրջազգեստներիառավել այժմեական ձևվածքը «տրապեցիան» է, արև-կիսաշրջազգեստը՝ 70-ականների ոճի:   Բարձր տակացուներով կեդեր, սպորտային կոշիկներ. Հաստ, բարձր տակացուներով կեդերն ու սպորտային այլ ոճի կոշիկները, որոնք կարծես հոր հիշեցնեն, դուրս են եկել նորաձևությունից: Եթե լուրջ, ապա երբևէ տեսե՞լ ես թեկուզ մի աղջկա, որի ոտքին այս կոշիկները գեղեցիկ են նայվել: Փոխարինիր դրանք սովորական կեդերով ու սպորտային կոշիկներով, որոնք այժմ էլ նորաձև են: Բասկայով զգեստներ և կիսաշրջազգեստներ. Բասկան լուծում չէ բոլոր այն խնդիրների, որոնք հեշտությամբ լուծվում են սպորտի և ճիշտ սնվելու միջոցով: Այնպես որ բասկայով զգեստներն ու կիսաշրջազգեստները ուղարկում ենք արխիվ և՝ առաջ, պատրաստվելու գարուն-ամառ 2015-ին: Սեփական զգեստապահարանի «բանդաժ»-շրջազգեստներից նույնպես պետք է հրաժարվել:            
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank