Yerevan, 16.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մինչեւ աշուն կներկայացվի Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանը

ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարին կից կոլեգիայի 2015թ. առաջին նիստը, որտեղ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը կոլեգիայի հաստատմանն է ներկայացրել օրակարգը, որում եղել է երկու հարց` ջրային ռեսուրսների պահպանության քաղաքականության բնագավառում առկա խնդիրները, լուծման ուղիները եւ Հայաստանի դենդրոպարկերի զարգացման հեռանկարները: Ներկայացնելով ջրային ռեսուրսների պահպանության բնագավառում առկա իրավիճակը` ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վահան Դավթյանը շեշտել է, որ Հայաստանի բնական ռեսուրսների շարքում ջրային պաշարներն ունեն ռազմավարական նշանակություն: Ներկայացնելով Սեւանա լճի հիմնախնդիրները` զեկուցողն առաջնային է համարել լճի մակարդակի դրական հաշվեկշռի պահպանման հրամայականը: Բանախոսը զեկուցել է, որ ՀՀ կառավարությունը 2011 թվականին հավանության է արժանացրել ջրավազանային կառավարման մոդելային պլանի բովանդակությունը, որը մշակվել է Եվրամիության Ջրային նախաձեռնության շրջանակներում` Եվրամիության Ջրի շրջանակային դիրեկտիվի եւ ՀՀ ջրային օրենսգրքի պահանջների համաձայն: Մոդելային պլանը տեխնիկական առաջադրանք է հանրապետության 6 ջրավազանային կառավարման պլանները մշակելու համար: ՀՀ կառավարության 2014թ. N340-Ն որոշման համաձայն՝ մինչեւ 2015 թվականի սեպտեմբերի 1-ը պետք է մշակվի եւ ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացվի Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանը, ինչի ուղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են: Իսկ Հյուսիսային, Սեւանի, Ախուրյանի, Հարավային, Հրազդանի  ջրավազանային կառավարման պլանների մշակման եւ կազմման աշխատանքները ներառվել են 2016-2018թթ միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագծում: Կոլեգիայի նիստում քննարկվել են նաեւ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրներ: Ըստ զեկուցողի` մշակվել է  «Հայաստանի Հանրապետության Արարատյան դաշտի ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, համաձայն որի` արդի տեխնոլոգիաների կիրառմամբ կիրականացվի ջրօգտագործողների կողմից օգտագործված ջրի քանակությունների հաշվառում, ինչպես նաեւ նախատեսվում է ավտոմատ կենտրոնացված կառավարման համակարգի ներդրում 800 ձկնաբուծական տնտեսությունների հորատանցքերի համար: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ չկան հանրապետության ջրային ռեսուրսների ստույգ հաշվառված տվյալներ, ինչը ոլորտի հիմնական բացն է, եւ ՀՀ բնապահպանության նախարարությունը բանակցություններ է վարում միջազգային  կազմակերպությունների` մասնավորապես KfW գերմանական բանկի հետ, որպեսզի  Հայաստանի ջրի ընդհանուր մոնիթորինգ իրականացվի, ինչը հնարավորություն կստեղծի այս ոլորտում հետագա գործողությունները հստակ ու արդյունավետ իրականացնելու համար: ՀՀ բնապահպանության նախարարին կից կոլեգիան ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով որոշել է. -շարունակել  Արարատյան դաշտի խորքային հորերի հաշվառման, տվյալների վերլուծման եւ դրանց հիման վրա լուծարման, կոնսերվացման կամ փականային ռեժիմի բերման աշխատանքները, -կազմել ջրային պետական կադաստրի ու շահագրգիռ հաստատությունների միջեւ իրականացվող տվյալների հոսքի եւ տեղեկատվության փոխանակման նոր ընթացակարգեր, -մեծացնել ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիթորինգի աշխատանքների ծավալները, -հզորացնել ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիթորինգի ազգային դիտողական ցանցը, ներդնել կենսաբանական մոնիթորինգ, -իրականացնել տեխնիկական եւ տեխնոլոգիական համակարգերի ներդրում: ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը ներկայացրել է Հայաստանի դենդրոպարկերի զարգացման հեռանկարները եւ առկա խնդիրները, թվարկել այդ ուղղությամբ 2015-2020թթ. իրականացվելիք միջոցառումները: Դրանցով նախատեսվում են ոլորտը կարգավորող օրենսդրության /«Դենդրոպարկերի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում, դենդրոպարկերի կառավարումն իրականացնող կազմակերպությունների կանոնադրությունների հաստատում, դենդրոպարկերի կառավարման պլանների մշակում, վերանայում եւ հաստատում/ եւ կառավարման համակարգի կատարելագործում /ՀՀ բնապահպանության նախարարությունում դենդրոպարկերի կառավարմանն աջակցող խորհրդի ստեղծում/ , դենդրոպարկերում էկոտուրիզմի կարողությունների հզորացում, ինչպես նաեւ գիտակրթական ներդրվող ծրագրերի մշակում եւ իրականացում: Դենդրոպարկերի համակարգերի զարգացման նպատակով նախատեսվում է նաեւ նոր դենդրոպարկերի ստեղծման  եւ գործող դենդրոպարկերի զարգացման ծրագրերի մշակում, ինչպես նաեւ  ԲՀՊՏ-ների եւ դենդրոպարկերի միջեւ էկոլոգիական ցանցի ստեղծման ծրագրի մշակում: Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում է դենդրոպարկերին տալ վճարովի ծառայություններ իրականացնելու իրավասություն, ինչը վերջիններիս հնարավորություն կընձեռի ստացված միջոցներն ուղղել ենթակառուցվածքների զարգացմանը: Կոլեգիայի անդամները կարեւորել են ոլորտի օրենսդրական կարգավորման հարցերը, ինչը կխթանի նաեւ մասնավոր դենդրոպարկերի ստեղծմանը: Կոլեգիայի նախագահի առաջարկությամբ նիստում որոշվել է  փոփոխություններ կատարել 23.12.2014թ. Կոլեգիայի թիվ Կ1-2 որոշման մեջ. «Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի համալիր շահագործման բնապահպանական ասպեկտները եւ բնապահպանական կառավարման պլաններով սահմանված մշտադիտարկումների կատարման գործընթացի կանոնակարգումը» հարցը, առաջնահերթության կարգով, երրորդ եռամսյակում  քննարկվելիք հարցերից տեղափոխվել է երկրորդ եռամսյակում քննարկվող հարցերի օրակարգ:
''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market