Իսպանական ֆուտբոլի լրագրող Գրահամ Հանտերը հայտարարել է, որ Զինեդին Զիդանը կփոխարինի Կարլո Անչելոտիին Ռեալ Մադրիդի գլխավոր մարզչի պաշտոնում,-հայտնում է Orer.am-ը:
Վերջին շաբաթների ընթացքում Անչելոտին ենթարկվել է քննադատության, քանի որ ակումբին վերջին 6 հանիդպումների ընթացքում հաջողվել է վաստակել ընդամենը 10 միավոր:
«Խոսքը թեկնածուների մասին չէ, այլ թեկնածուի: Սա մշակված ծրագիր է: Զիդանն այժմ պատասխանատու է Կաստիլյա Բ-ի համար և բոլորը գիտեն, որ դա ձևական բնույթ է կրում: Նրանք ցանկանում են, որպեսզի ֆրանսիացին փորձ հավաքի և իմ կարծիքով, նույն էլ Զիզուն է ցանկանում»,- ասել է Հանտերը:
Աշոտ Մնացականյան