Սաութհեմփթոնի կիսապաշտպան Մորգան Շնայդերլինը հայտնվել է Բարսելոնայի ուշադրության կենտրոնում,-հայտնում է Orer.am-ը:
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը դասվում է Պրեմիեր-լիգայի լավագույնների շարքին և իր հիանալի մարզավիճակով օգնում Սաութհեմփթոնին փայլուն հանդես գալ այս խաղաշրջանում:
Արսենալը համարվում է հիմնական հավակնորդը ֆրանսիացու համար մղվող պայքարում, սակայն ըստ իսպանական լրատվամիջոցների` Բարսելոնան նույնպես ցանկանում է ձեռք բերել հենակետային կիսապաշտպանին:
Աշոտ Մնացականյան