«Լիվերպուլի» պաշտպան Գլեն Ջոնսոնը դիտարկում է մրցաշրջանի ավարտից հետո թիմից հեռանալու հնարավորությունները, հայտնում է Orer.am-ը:
Աղբյուրը տեղեկացնում է, որ Ջոնսոնի նոր պայմանագրի բանակցություններն ակումբի հետ մտել են փակուղի դեռևս մրցաշրջանի սկզբից և դրանից հետո չեն վերսկսվել: Ֆուտբոլիստի գործակալներն արդեն բանակցություններ են վարում անգլիական և արտասահմանյան տարբեր ակումբների հետ:
«Ես գաղափար չունեմ, թե որտեղ հանդես կգամ նոր մրցաշրջանում: Իմ և երեխաներիս համար լավ կլինի, եթե ելույթներս շարունակեմ արտասահմանում», – ստեղծված իրավիճակը մեկնաբանել է Ջոնսոնը: 30-ամյա պաշտպանն այս մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 13 հանդիպում Պրեմիեր լիգայում և խփել մեկ գոլ:
Աշոտ Մնացականյան