Ի՞նչ է խոսել Սերժ Սարգսյանը ՀՀՇ-ականների հետ
PoliticsՍահմանադրական բարեփոխումների վերաբերյալ մարտի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն իր կուսակցության մոտեցումներն է ներկայացրել ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը,- տեղեկացնում է Orer.am-ը: «ՀՀՇ-ն կտրականապես դեմ է կիսանախագահական կառավարման համակարգին։ Մենք միշտ կողմնակից ենք եղել խորհրդարանական կառավարման համակարգին։ Կարծում ենք, որ այս կառավարման համակարգը կարող է դրական փոփոխություններ մտցնել»,- ասաց Զուրաբյանը։ Խոսելով Սերժ Սարգսյանի և ՀՀՇ ներկայացուցիչների հանդիպման մասին՝ Ա.Զուրաբյանն ասաց, որ հանդիպման նախաձեռնությունը եղել է իշխանություններինը։ Բանախոսն ասաց, որ իրենք ընդամենը գնացել և ներկայացրել են իրենց տեսակետը: ՀՀՇ վարչության նախագահը տեղեկացրեց, որ հանդիպումից հետո հասկացել է՝ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու դեպքում Սերժ Սարգսյանը ԱԺ նախագահ դառնալու հավակնություններ չունի։ «Սերժ Սարգսյանն ասաց, որ ինքը՝ որպես նախագահ, պաշտոնավարելու է մինչև 2018թ. և խորհրդարանական ընտրություններին չի դառնալու պատգամավոր»,- նշեց Արարատ Զուրաբյանը՝ հավելելով, որ սա նշանակում է՝ Սերժ Սարգսյանը հետագայում չի դառնա նաև ԱԺ նախագահ: