Մեսսին, Տեվեսը և Ագուերոն հրավիրվել են Արգենտինայի հավաքական
Sport
Արգենտինայի մարզիչ Խերարդո Մարտինոն հայտարարել է հավաքականի կազմն առաջիկա ընկերական խաղերին ընդառաջ,- հայտնում է Orer.am-ը: Նրա թիմը ընկերական հանդիպումներ կանցկացնի ԱՄՆ-ում Սալվադորի և Էկվադորի հավաքականների դեմ մարտի 29-ին և ապրիլի 1-ին:
Դարպասապահներ՝ Նաուել Գուզման (Թայգերս), Սերխիո Ռոմերո (Սամպդորիա), Ժերոնիմի Ռուլլի (Ռեալ Սոսյեդադ)
Պաշտպաններ՝ Էզեկիել Գարայ (Զենիթ), Մատեո Մուսակիո (Վիլյառեալ), Լուկաս Օրբան (Վալենսիա), Նիկոլաս Օտամենդի (Վալենսիա), Մարկոս Ռոխո (Մանչեսթեր Յունայթեդ), Ֆակունդո Ռոնկալիա (Ջենոա), Պաբլո Սաբալետա (Մանչեսթեր Սիթի)
Կիսապաշտպաններ՝ Էվեր Բանեգա (Սևիլիա), Լուկաս Բիլիա (Լացիո) Անխել դի Մարիա (Մանչեսթեր Յունայթեդ), Խավիեր Մասկերանո (Բարսելոնա), Խավիեր Պաստորեն (ՊՍԺ) Ռոբերտո Պերեյրա (Յուվենտուս), Էնցո Պերես (Վալենսիա).
Հարձակվողներ՝ Սերխիո Ագուերո (Մանչեսթեր Սիթի), Գոնսալո Իգուաին (Նապոլի), Էզեկիել Լավեսսի (ՊՍԺ), Լիոնել Մեսսի (Բարսելոնա), Կառլոս Տեւես (Յուվենտուս)
Աշոտ Մնացականյան