Լիվերպուլը հետաքրքրված է Լացիոյի կիսապաշտպան Ֆելիպե Անդերսոնով և պատրաստվում է լուրջ գործողությունների դիմել արդեն այս ամառ,- հայտնում է Orer.am-ը:
Անցած երկուշաբթի բրազիլացին օգնեց իր թիմին 4-0 հաշվով հաղթել Ֆիորենտինային: Այդ խաղին նաև ներկա են եղել անգլիական ակումբի սկաուտները՝ Պոլ Գոլդրիքի գլխավորությամբ:
Լիվերպուլի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը մտադիր է ամրապնդել կիսապաշտպանական գիծը և կարծում է, որ 21-ամյա Անդերսոնը իդեալական տարբերակ է:
Աշոտ Մնացականյան