Լիվերպուլը միացել է Մանչեսթեր Յունայթեդին Բարսելոնայի պաշտպան Դանի Ալվեշի համար մղվող պայքարում,- հայտնում ՝ Orer.am-ը:
Ակնկալվում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը անցկացնում է իր վերջին ամիսները կատալոնական ակումբում, քանի որ մրցաշրջանի ավարտից հետո նրա պայմանագիրը կսպառվի:
Փորձառու պաշտպանի գործակալ Դինորա Սանտանան անցյալ շաբաթ հայտարարել էր, որ իրենք բանակցություններ են վարում մեկ այլ թիմի հետ, սակայն նա չբացահայտեց, թե կոնկրետ որ ակումբի:
Աշոտ Մնացականյան