Բարսելոնան հետաքրքրված է Դոնեցկի Շախտյորի հարձակվող Դուգլաս Կոստայի ծառայություններով,- հայտնում է Orer.am-ը:
Գրեմիոյում հանդես գալու տարիներին նա համարվում էր բրազիլական ֆուտբոլի ծագող աստղերից մեկը, սակայն 2010թ. Կոստան որոշեց տեղափոխվել Շախտյոր:
24-ամյա ֆուտբոլիստի ցուցադրած խաղը գտնվում է բարձր մակարդակի վրա և նրանով հետաքրքրված են մի շարք եվրոպական ակումբներ, այդ թվում Բարսելոնան, որը պատրաստվում է առաջարկություն անել Կոստային 2016թ. հունվարին, երբ կատալոնական ակումբի տրանսֆերային որակազրկումը մոտենա ավարտին:
Աշոտ Մնացականյան