Yerevan, 16.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Դա կոչվում է լրատվական շահարկում, ես ժպիտով եմ մոտենում այդ ամենին. Վահրամ Բաղդասարյան

Արդեն երկու օր է, ինչ թեժ քննարկման թեմա է դարձել մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանը հայտնել է, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՀՀ Աժ պատգամավորների թիվը կարող է կրճատվել` հասնելով 75-ի: Հասկանալու համար, թե ի՞նչ սկզբունքով են անցկացվելու պատգամավորների թվի կրճատումները, Orer.am-ը զրուցեց Վ. Բաղդասարյանի հետ. «Կարծում եմ` նախ պետք է ասել, որ իմ խոսքը մամուլում ներկայացվել է այլ կերպ: Այն հարցին, թե ճի՞շտ են արդյոք տեղեկությունները, որ պատգամավորների թիվը կրճատվելու եւ դառնալու է 121, ես պատասխանել եմ` ինչու եք հենց 121 թիվն ընտրել, ասեք 75: Պետք է նշեմ, որ դեռ վաղուց հայտնել եմ իմ անձնական կարծիքը` լավ է քանակը քիչ լինի, բայց պատգամավորների պրոֆեսիոնալիզմը բարձր լինի: Ասեմ, որ կոնկրետ թվի քննարկում չկա, բայց ընդհանուր առմամբ նման քննարկում կա: Պատգամավորների թիվը կարող է լինել 131 կամ, ասենք, 101, այս պարագայում կարեւորն աշխատանքն է եւ դրա ճիշտ կազմակերպումը: Նորից կնշեմ` քանի որ ընտրական օրենսգիրք է քննարկվում, հետեւաբար վերանայվում են դրա բոլոր կետերը` սկսած պատգամավորների քանակից, վերջացրած այն նեգատիվ երեւույթներից, որոնք կան հանրության մեջ եւ որոնք էլ խիստ նկատելի են դառնում հենց ընտրությունների ժամանակ: Վերջին հաշվով, հնարավոր չէ այս կոնտեքստում քննարկել միայն մեկ խնդիր` այն էլ պատգամավորների կրճատման հարցը: Նման գործելաոճը, որով առաջնորդվում են լրագրողները, կոչվում է լրատվական շահարկում, ես ժպիտով եմ մոտենում այդ ամենին»: Այն հարցին, թե արդյո՞ք այսօր օրենսդիր մարմինը կարելի է համարել ոչ պրոֆեսիոնալ, Վ. Բաղդասարյանը պատասխանեց. «1995 թվականի պառլամենտը կոչվում էր ոչ պրոֆեսիոնալ, երբ պատգամավորը կարող էր լինել ե՛ւ քաղաքապետ, ե՛ւ մարզպետ, հետո օրենք մշակվեց, ըստ որի` պառլամենտը պետք է լիներ պրոֆեսիոնալ, այսինքն` բացի գիտամանկավարժական գործունեությունից, այլ գործունեություն ծավալելու իրավունք պատգամավորը պարզապես չպետք է ունենար. պրոֆեսիոնալ ասելով ի նկատի ունեմ զուտ աշխատանքը, որը պետք է ծավալվի, այսինքն` Ազգային ժողովում պետք է լինեն մարդիկ, ովքեր նվիրված են իրենց գործին եւ զբաղվում են օրենսդրությամբ»: Մեր այն նկատառմանը, որ այո՛, այսօրվա դրությամբ օրենսդիր մարմնում կան մարդիկ, որոնց տեղը, ինչ խոսք, ՀՀ Ազգային ժողովը չէ, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նկատեց. «Մենք որեւէ սահմանափակում չունենք, որով ասվում է, թե որեւէ մեկը չի կարող դառնալ պատգամավոր: Մարդկանց մոտ մոդայիկ է դարձել պատգամավոր դառնալը, բայց նշեմ, որ սա էլ է հարաբերական երեւույթ. այն պատգամավորները, որոնք Ազգային ժողովում այդքան արդյունավետ գործունեություն չեն ծավալում, այդ մարդիկ իրենց տարածքներում են իրականացնում այն գործունեությունը, որոնք չեն կարող կատարել այլ անձինք: Այստեղ ձայնի հասանելիության խնդիր կա, այսինքն` սովորական մարդիկ իրենց ձայնը չեն կարողանում տեղ հասցնել, եւ այս պարագայում իշխանությունների հետ ժողովրդին կապող օղակը պատգամավորներն են, խնդիրը բարձրաձայնվում է եւ հարցը լուծվում: Եթե մենք ունենայինք երկու պալատ, ապա հարցերն այլ կերպ կլուծվեին, համենայն դեպս, ես այստեղ խնդիր եմ տեսնում: Ես բազմիցս ասել եմ` յուրաքանչյուր մարդ պետք է զբաղվի իր գործով եւ իր համայնքի խնդիրները պետք է կարողանա կարգավորել, ցավոք լինում են դեպքեր, երբ պատգամավորը կատարում է ոչ իր պարտականությունները, սակայն անում է գործեր, որոնցով էլ փորձում է օգտակար լինել մարդկանց: Իհարկե, մենք հասկանում ենք, որ եթե խողովակի կամ ասֆալտապատման խնդիր կա, ապա դա պատգամավորի գործը չէ, բայց ստիպված նա լուծում է նաեւ այդ խնդիրները»: Մեր այն հարցադրմանը, թե արդյո՞ք պատգամավորական աշխատավարձը հերիքում է, որպեսզի նրանք օգտակար լինեն բնակիչներին ասֆալտապատման կամ խողովակաշարերի խնդիրները լուծելու համար, Վ. Բաղդասարյանը նշեց. «Այդ խնդիրները ոչ միայն պատգամավորներն իրենց գումարով են լուծում, այլ լինում է նաեւ այնպես, որ հարցը բարձրացվում է եւ խնդրին լուծում է տրվում: Գիտեք, որ կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնք ներդրումներ են կատարում. կան բյուջեի հետ կապված հարցեր, որոնք հենց բյուջեի միջոցով են լուծում ստանում, այսինքն` այս պարագայում պատգամավորը կատարում է կապող օղակի դեր»: Սոսե Չանդոյան
''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market