Դորտմունդի Բորուսսիայի կիսապաշտպան Կեվին Կամպլը հայտարարել է, որ իր թիմը բավական ուժ ու որակ ունի Յուվենտուսին հաղթելու համար այսօր կայանալիք Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում,- հայտնում է Orer.am-ը:
Գերմանական ակումբը զիջեց Յուվենտուսին առաջին խաղում 2-1 հաշվով, սակայն Կամպլը վստահ է, որ նրանց կհաջողվի դուրս գալ հաջորդ փուլ: «Մենք կկարողանանք հաղթել Յուվենտուսին, եթե խաղանք մեծ վստահությամբ և մեծ ճնշում գործադրելով»,- ասել է Կամպլը:
Աշոտ Մնացականյան