Ատլետիկո Մադրիդը և Ինտերը պատրաստ են պայքարել Մանչեսթեր Սիթիի կիսապաշտպան Ստեվան Յովետիչի տեղափոխության համար,- հայտնում է Orer.am-ը:
25-ամյա ֆուտբոլիստի մտքերը կապված են Պրեմիեր լիգան լքելու հետ, և տեղեկությունները ավելի ակտիվացան, երբ կիսապաշտպանը դուրս մնաց Չեմպիոնների լիգայի հայտացուցակից: Սիթին պատրաստ է բաժանվել Յովետիչից 12մլն ֆունտի դիմաց: Հիշեցնենք, որ անգլիական ակումբը նրան ձեռք էր բերել Ֆիորենտինայից 22մլն ֆունտով:
Աշոտ Մնացականյան