«Բարսելոնայի» պաշտպան Դանիել Ալվեսի ներկայացուցիչները հերքել են ամռանը որպես ազատ գործակալ «ՊՍԺ»-ի հետ պայմանագիր կնքելու մասին լուրերը,- հայտնում է Orer.am-ը։ Ներկայացուցիչների հավաստմամբ՝ երկու ակումբների միջև անգամ բանակցություններ չեն եղել։ Նմանատիպ ասեկոսեների պատճառ էր հանդիսացել Radio Marca-ի հայտարարությունը՝ համաձայն որի Ալվեսը երեք տարվա պայմանագրով պատրաստվում է տեղափոխվել Ֆրանսիա։ Ալվեսի ներկայիս պայմանագրի ժամկետը լրանում է հունիսին, որից հետո նա ձեռք կբերի ազատ գործակալի կարգավիճակ։Աշոտ Մնացականյան