Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հերքել է Կարլո Անչելոտտիի՝ մարզչի պաշտոնի հետ կապված բոլոր սպառնալիքների մասին լուրերը,- հայտնում է Orer.am-ը։ «Մարկայի» հաղորդմամբ՝ եթե մարտի 22-ին՝ «Կլասիկոյի» խաղի ժամանակ, թիմը կրկին պարտություն կրի, ապա դրանով Անչելոտտիի մարզաչական կարիերան Մադրիդում կավարտվի։ Մինչդեռ համաժողովի ժամանակ Պերեսը սատարել է մարզչին և միասնության կոչ արել։ «Պետք չէ ճնշում գործադրել մարզչի և ֆուտբոլիստների վրա։ Ակումբը վստահ է նրանց վրա։ Ինչ էլ կատարվի, Անչելոտտին կշարունակի ղեկավարել «Ռեալը»։ Ես բոլոր երկրպագուներին խնդրում եմ ջերմություն և աջակցություն ցուցաբերել ակումբի նկատմամբ։ Կարծում եմ, որ լրատվամիջոցները շփոթեցրել են որոշ երկրպագուների։ Ես չեմ կարող ամեն օր ելույթ ունենալ և ժխտել նրանց ոչ ճիշտ հայտարարությունները։ Ցանկանում եմ ասել, որ նախագահը հպարտ է մարզչի և ֆուտբոլիստների աշխատանքով»,- ասել է Պերեսը։Աշոտ Մնացականյան