Yerevan, 03.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԵՄ-ն կարող է դրդել Թուրքիային փոխել դիրքորոշումը Ցեղասպանության հարցում. Ջիաննի Պերելլի

International news
Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի դիրքորոշման փոփոխությունը հնարավոր է միայն Եվրոպայի ճնշման ներքո: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց իտալական L’Espresso պարբերականի արտաքին լրագրության բաժնի գլխավոր խմբագիր, լրագրող Ջիաննի Պերելլին, ով չնայած մասնագիտական շուրջ 50 տարվա գործունեությանը և այդ ընթացքում 150 երկրի կատարած այցելությունների առաջին անգամ է ժամանել Հայաստան: Խոսելով այցի նպատակների մասին՝ Պերելլին նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Երևան գալը պատահական չէ: «Հայերի հետ կատարված ողբերգությունն Արևմտյան երկրների մեծ մասում մոռացվել է: Իհարկե, կան մտավորականներ, գործիչներ, ովքեր հիշում են, թե ինչ է կատարվել, սակայն իրազեկության մակարդակի տարբերությունը, համեմատած հրեաների Հոլոքոստի հետ, ահռելի է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց իտալացի լրագրողը' փաստելով, որ լրատվականները ևս այս հարցում ունեն իրենց դերակատարությունը, քանի որ ավելի շատ լուսաբանում են Հոլոքոստը, քան Հայոց ցեղասպանությունը: «Մենք գիտենք, որ Հայոց ցեղասպանությունն Ադոլֆ Հիտլերի համար ծառայել է որպես մոդել Հոլոքոստն իրականացնելու համար, սակայն շատերը դա այսօր մոռացել են: Հայաստանը փոքր երկիր է, հայերն աշխարհում ուժեղ լոբբիի կարիք ունեն»,- ասաց Պերելլին, ում հայաստանյան այցելության ամենաառանցքային նպատակներից մեկն էլ Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածների հետ հանդիպումներն են և դրանց հիման վրա հոդված պատրաստելը: Իտալացի փորձառու լրագրողը հայտնեց, որ հայկական հարցի ու Հայոց ցեղասպանության մասին տեղեկացել է կարդացած շատ գրքերից, ինչպես նաև անձնական շփումների միջոցով: «Ավելի վաղ ևս տեղյակ էի խնդրի մասին, սակայն վերջերս սկսեցի շատ ավելի խորացված զբաղվել խնդրի ուսումնասիրությամբ»,- նշեց նա՝ կարծիք հայտնելով, որ ապրիլի 24-ին ընդառաջ աշխարհում հետաքրքրությունը Ցեղասպանության նկատմամբ կմեծանա, սակայն դրան հաջորդող օրերի ընթացքում կրկին կնվազի: Պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլերի կարող ենք սպասել Թուրքիայից ապագայում՝ Պերելլին նշեց, որ հավանական չի համարում առաջիկա տարիների ընթացքում թուրքական պետության դիրքորոշման փոփոխություն: «Էրդողանը բռնապետ է, և ես չեմ կարծում, որ նա առաջիկա 5 տարիներին կարող է փոխել քաղաքականությունն այս հարցում: Բայց, այդուհանդերձ, հավատում եմ, որ հնարավորություն կա: Թուրքիան երկու աշխարհների՝ Ասիայի և Եվրոպայի միջև է: Թուրքիայում ցանկանում են լինել եվրոպական, և, ըստ իս, հենց Եվրոպան կարող է դրդել Թուրքիային փոխել իր վերաբերմունքը Հայոց ցեղաս պանության հարցում: Կարծում եմ, որ Հայաստանի համար իրական հնարավորությունը Եվրոպան է»,- ասաց նա: Խոսելով թուրքական հասարակության ներսից անհրաժեշտ փոփոխությունների ազդակների կարևորության մասին ՝ Պերելլին չբացառեց դա՝ շեշտելով, սակայն, որ թուրքական գործող վարչակազմի պայմաններում այդ ամենը քիչ հավանական է: «Տիրող բռնապետական կարգի պայմաններում թուրք այն մտավորականները, ովքեր փորձում են պետական շեշտադրումներին հակասող հայտարարություններ անել, կարող են հեշտությամբ հայտնվել բանտում: Ռեժիմի պայմաններում նրանց համար շատ դժվար է խոսել և ազդել հասարակության վրա, քանի որ նրանք մեծ փոքրամասնություն են»,- ընդգծեց իտալացի լրագրողը: Հարցազրույցի վերջում Պրանդելլին անկեղծացավ, որ իր առաջին իսկ այցելությունից հավանել է Հայաստանն ու Երևանը: «Հետաքրքիր երկիր է: Քաղաքի կենտրոնը շատ ժամանակակից է, լի ռեստորաններով, բարերով և առհասարակ կյանքով, սակայն ծայրամասերում դեռևս պահպանվում է խորհրդային մթնոլորտը: Ծայրամասերում անցյալն է, իսկ կենտրոնում՝ ապագան»,- համոզմունք հայտնեց նա: Արաքս Կասյան
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank