Ռուսաստանին Հարավային Օսիայի միանալու գաղափարը կիսում է հանրապետության ժողովուրդը: Կառավարությունը կանի հնարավոր ամեն ինչ՝ այն իրականացնելու համար, սակայն այսօր այդ հարցն օրակարգում չէ: Այդ մասին հայտարարել է Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը:
«Ռուսաստանին միանալու գաղափարը մեր ժողովրդի մոտ կա, մենք կանենք ամեն ինչ, որ դա իրականանա, սակայն այսօր այդ հարցը դրված չէ»,- ասել է նա:
Չորեքշաբթի օրը Ռուսաստանի և Հարավային Օսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Լեոնիդ Տիբիլովը ստորագրել են համագործակցության և ինտեգրման մասին համաձայնագիր: