Yerevan, 19.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ռուսական կողմը լավ էլ տեղյակ է մեր մտահոգությունների մասին. Խոսրով Հարությունյան

Interview

«ՌԴ-ն, ելնելով տարբեր դրդապատճառներից, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, և այստեղ խնդիրը սպառազինության որակը չէ, խնդիրն այն է, որ  մեր սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքով: Սա է ամենաբարդ հանգամանքը, և սա է, որ կարող է վատ ազդեցություն ունենալ մեր հարաբերությունների վրա, որովհետև տևական ժամանակ՝ 250 տարվա ընթացքում, հայերը և ռուսներն ապրել են կողք կողքի, ունեցել են ընդհանուր հակառակորդներ, թշնամիներ, և իրենց երկրում արտադրված զենքերից իրար վրա չեն կրակել:  Սա խնդիր է, որը պետք է լուծում ստանա»,- երեկ Մոսկվայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է  Սերժ Սարգսյանը: 

ՀՀ նախագահ Սարգսյանը նաեւ հավելել է, թե այսօր Ադրբեջանը չունի այն ռազմական հնարավորությունը, որը նրան թույլ կտա խնդիրը լուծել ռազմական ճանապարահով, չնայած նրան, որ հսկայական միջոցներ է ծախսում զենքի և զինամթերքի վրա։

Նախագահի հայտարարության եւ հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ, Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի հետ, ով իր խոսքում մասնավորապես նշեց. «ՀՀ նախագահը դեռ անցած տարի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահների խորհրդի նիստում հայտնեց այն մտահոգությունը, որ ՀԱՊԿ անդամ պետությունները երրորդ անդամ պետությունների հետ իրենց ռազմաքաղաքական գործողությունները պետք է իրականացնեն առանց ՀԱՊԿ անդամ պետությունների համար ռազմական անվտանգության սպառնալիքներ ստեղծելու, ընդ որում` այս հարցադրումն ուղղված չէ միայն Ռուսաստանին, այլ այն հավասարաչափ ուղղված է նաեւ Բելառուսին: Խնդիրն ինքնին նոր չէ, եւ ՀՀ նախագահն առաջին անգամը չէ, որ բարձրաձայնել է դրա մասին: Ըստ էության, ռուսական կողմն էլ պետք է հայկական կողմի մտահոգության վրա ուշադրություն դարձնի, ասեմ ավելին` ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, որը Հայաստանում տեղի է ունեցել 2013 թվականին, մենք բարձրացրել ենք Ռուսաստանի եւ Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու հարցը, այն կտրվածքով, որ նման մատակարարումներն, ըստ էության, ձեւավորում են հավելյալ սպառնալիքներ ոչ միայն Հայաստանի, այլեւ ՀԱՊԿ անդամ պետությունների սահմանների նկատմամբ: Մենք անգամ հայտարարության տեքստ ունենք, որը հրապարակվել է այդ հանդիպման ժամանակ. այն առաջիկայում` ապրիլի 15-ին, ՀԱՊԿ-ի կողմից կընդունվի: Ռուսական կողմը լավ էլ տեղյակ է մեր մտահոգությունների մասին, պարզապես ՀՀ նախագահը Մոսկվայի լրագրողի ուղղակի հարցին ուղղակի է պատասխանել»:

Մեր այն դիտարկմանը, որ, փաստորեն, Ռուսաստանը քաջատեղյակ է մեր մտահոգությունների մասին, բայց, այնուամենայնիվ, շարունակում է զենք մատակարարել Հայաստանի թշնամի պետությանը, պատգամավորը պատասխանեց. «Խոսքը գնում է նախանցյալ տարի 4 մլրդ դոլարի պայմանագրի իրականացման մասին, դրանից հետո որեւէ այլ մատակարարում Ռուսաստանի կողմից տեղի չի ունեցել: Ասել, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել, թույլ տվեք չհամաձայնել: Այսինքն` նոր պայմանավորվածություններ, նոր պայմանագրեր, նոր մատակարարումներ չեն եղել, դրա մասին խոսք չկա»:

Orer.am-ի հարցադրմանը, թե արդյո՞ք մշտապես եւ բոլոր դեպքերում է զենքի վճառքի մասին հայտարարվում, Խոսրով Հարությունյանը նշեց. «Եկեք անկեղծ լինենք, մեզ չի հետաքրքրում, թե Ռուսաստանն Ադրբեջանին փամփուշտ վաճառում է, թե` ոչ. անշուշտ մեզ հետաքրքրում են այն զենքերի տեսակների վաճառքը, որոնք կարող են առաջացնել ռազմաքաղաքական ուժերի բալանսի խախտում: Ես պետք է նշեմ, որ Ռուսաստանը թեպետ մատակարարում է Ադրբեջանին զինամթերք, այնուամենայնիվ, Հայաստանի հետ ռազմական համագործակցության տեմպերն ու խորությունն այնպիսին է, որ դա մեզ հնարավորություն է տալիս ապահովել բալանս: Վերջին հաշվով Ադրբեջանը միայն Ռուսաստանից չէ, որ զենք է գնում: Շատ կարեւոր է ոչ թե զենքի վաճառքը, այլ այն, թե արդյո՞ք նրանց չի վաճառվում մի զինատեսակ, որը մենք չունենք, ինչի արդյունքում էլ տարածաշրջանում կարող է ձեւավորված հավասարակշռությունը խախտվել. ես գտնում եմ, որ սա ավելի կարեւոր է»:

Սոսե Չանդոյան

Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance