ՈւԵՖԱ-ն պատժամիջոցներ կկիրառի «Ինտերի» դեմ
Sport«Ինտերը» ֆինանսական «Արդար խաղի» կանոնների խախտման համար ՈւԵՖԱ-ի կողմից հաջորդ շաբաթ կարժանանա պատժամիջոցների,- հայտնում է Orer.am-ը։ Հնարավոր է՝ ակումբը տուգանվի, ինչպես նաև որակազրկվի և կորցնի եվրոպական մրցաշարերում հանդես գալու իրավունքը։
Հաղորդվում է, որ «Ինտերի» և ՈւԵՖԱ-ի միջև քննարկումներ են տեղի ունեցել դեռևս մինչև պատժամիջոցների կիրառումը։ Եթե մինչև հաջորդ խաղաշրջանի սկիզբը «Ինտերը» չլրացնի իր բյուջեի պակասուրդը, ապա պատժամիջոցները կշարունակվեն։
Աշոտ Մնացականյան