«Վեսթ Հեմը» ցանկանում է վերադարձնել Կարլոս Տևեսին
Sport«Վեսթ Հեմը» անհավանական տրանսֆերային պայմաններով փորձում է «Յուվենտուսից» հետ վերադարձնել ֆուտբոլիստ Կարլոս Տևեսին,- հայտնում է Orer.am-ը։ Տևեսը այժմ «Յուվենտուսի» կազմում է, սակայն նա 2006-2007թթ․-ին 12 ամսով հանդես է եկել «Վեսթ Հեմում» և սիրվել շատ երկրպագուների կողմից։
Այժմ ակումբը ցանկանում է իր թիմ վերադարձնել 31-ամյա արգենտինացուն, թեև լրատվամիջոցները քիչ հավանական են համարում Տևեսի վերադարձը։ Տևեսը «Յուվենտուսի» կազմում անցկացրած 54 հանդիպումներում դարձել է 33 գոլի հեղինակ։
Աշոտ Մնացականյան