«Լիվերպուլը» հետաքրքրվում է Յանմատով
SportԸնթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Լիվերպուլը պատրաստվում է առաջարկություն անել Նյուքասլի պաշտպան Դարիլ Յանմատին,- հայտնում է Orer.am-ը:
25-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգա է տեղափոխվել անցյալ ամառ՝ օգնելով Հոլանդիայի ազգային հավաքականին հասնել 2014թ. Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ, որտեղ «նարնջագույնները» զիջեցին Արգենտինայի ընտրանուն: Ըստ «Daily Star»-ի , Լիվերպուլը Յանմատին տեսնում է որպես Գլեն Ջոնսոնին փոխարինող: Վերջինս մտադիր է լքել «Էնֆիլդը» մրցաշրջանի ավարտից հետո:
Աշոտ Մնացականյան