Նեմցովին սպանողների խումբը կազմվել է հունվարին. ԶԼՄ-ներ
International newsՀետաքննության տվյալներով՝ ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին սպանողների խումբը կազմվել է 2015 թվականի հունվարին: Այս մասին հայտնել է «Ռոսբալտը»:
«Հունվարի կեսերին Մոսկվայում Դադաևը, Անզոր Գուբաշևը, Բեսլան Շավանովը, ինչպես նաև ինքնությունը չպարզված անձինք, գիտակցելով իրենց գործողությունների հասարակական վտանգը, որոշում են կայացրել իրականացնել Նեմցովի սպանությունը՝ պայմանավորված ֆրանսիական Charlie Hebdo երգիծական թերթին նրա ակտիվ աջակցությամբ»,- ասված է քննության նյութերում:
Նշվում է, որ քաղաքական գործչի հետապնդումն սկսվել է 2015-ի փետրվարի սկզբից:
Ավելի վաղ Նեմցովի սպանության գործով կասկածյալի փաստաբանը հայտարարել էր, որ քննությունը հանցագործության հիմնական վարկածն է համարում գումարի դիմաց իրականացված սպանությունը, այլ ոչ կրոնական դրդապատճառներով: