Դիկ Ադվոկատը նշանակվել է «Սանդերլենդի» գլխավոր մարզիչ
Sport«Սանդերլենդը» պաշտոնապես հաստատել է, որ մինչև խաղաշրջանի ավարտը ակումբի ժամանակավոր մարզիչը կլինի Դիկ Ադվոկատը,- հայտնում է Orer.am-ը։ Տնային խաղում «Ասթոն Վիլլայից» 4-0 հաշվով կրած պարտությունից հետո Գուստավո Պոյետը պաշտոնանկ արվեց, և այժմ նրան փոխարինելու է գալիս 67-ամյա Դիկ Ադվոկատը։
«Դիկն ունի անհավանական որակներ և բարձր մակարդակի մարզչական հարուստ փորձ։ Այժմ մենք ունենք միայն մեկ նպատակ։ Մենք ցանկանում ենք, որպեսզի բոլորը կենտրոնանան մեր առջև դրված խնդրի վրա»,- ասել է «Սանդերլենդի» նախագահ Էլիս Շորթը։
Աշոտ Մնացականյան