Սերխիո Ռամոսը պաշտպանել է Կրիշտիանու Ռոնալդուին
SportՄադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը շաբաթ օրվա «Լևանտեի» հետ հանդիպումից հետո (2-0) պաշտպանել է իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուին, հայտնում է Orer.am-ը։
«Լևանտեի» հետ հանդիպման ժամանակ Ռոնալդուի պասիվության առնչությամբ Ռամոսը նշել է, որ անհանգստանալու ոչինչ չկա։
«Շատ դժվար է Կրիշտիանու լինել, քանի որ երկար տարիներ նա ելույթ է ունեցել բարձր հարթակներում։ Նա ինքն իրեն գիտի շատ ավելի լավ, քան որևիցե մեկը։ Ռոնալդուն շատ մրցունակ ֆուտբոլիստ է, այնպես որ մենք անհանգստանալու կարիք չունենք։ Հարկավոր է միայն գնահատել այն, որ նա մեզ է, մեր թիմում է»,- ասել է Ռամոսը։
Աշոտ Մնացականյան