«Ատլետիկո Մադրիդը» մտադիր է ետ վերադարձնել Ֆիլիպե Լուիսին
SportՉելսիի պաշտպան Ֆիլիպե Լուիսը կարող է այս ամառ վերադառնալ Ատլետիկո Մադրիդ, հայտնում է Orer.am-ը:
Բրազիլացին պայմանագիր ստորագրեց Ժոզե Մոուրինյոյի ակումբի հետ անցյալ տարի, սակայն ֆուտբոլիստը չի կարողանում հաստատվել լոնդոնյան ակումբի կազմում, քանի որ գլխավոր մարզիչը ավելի շատ նախընտրում է Սեզար Ասպիլիկուետային:
Ըստ «The Telegraph»-ի, Ատլետիկոն պատրաստ է նորից պայմանագիր ստորագրել Լուիսի հետ և գործարքը կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե բրազիլացին ինքը խնդրի Չելսիին իրեն բաց թողնել:
Աշոտ Մնացականյան