Հնարավոր է՝ «ՊՍԺ»-ն Կավանիին փոխարինի Բենզեմայով
Sport
Լուրեր են տարածվել, որ «Պարի Սեն Ժերմենը» ցանկանում է թիմի համար ոչ այնքան արդյունավետ հարձակվող Էդինսոն Կավանիին փոխարինել ֆրանսիացի ֆուտբոլիստ Կարիմ Բենզեմայով, հայտնում է Orer.am-ը::
Կավանին լարված հարաբերությունների մեջ է մարզիչ Լորան Բլանի հետ։ Սակայն նրանով հետաքրքրված են Անգլիայի և Իսպանիայի մի շարք ակումբներ, այդ թվում նաև Մադրիդի «Ռեալը»։
Մինչև ամառ Կավանին կհեռանա «ՊՍԺ»-ից և ակումբը մտադիր է նրան հարմար փոխարինող գտնել։ Թեկնածուների շարքում են Բենզեման կամ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Սերխիո Ագուերոն։
Աշոտ Մնացականյան