Մարտին Մոնտոյան ստացել է այտոսկրի կոտրվածք
Sport«Բարսելոնայի» պաշտպան Մարտին Մոնտոյան շաբաթ օրը «Էյբարի» հետ հանդիպման ժամանակ (2-0) ստացել է այտոսկրի կոտրվածք,- հայտնում է Orer.am-ը։
Չնայած վնասվածքին՝ 23-ամյա ֆուտբոլիստը առաջիկայում կմասնակցի մարզումներին պաշտպանիչ դիմակով։
Նա վնասվել է Բորխա Ֆերնանդեսի արմունկի հարվածից։ Խաղի ավարտից հետո կատարված հետազոտության արդյունքում ակումբը հաստատել է վնասվածքը։
Աշոտ Մնացականյան