Հրդեհ Է բռնկել ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում
International newsՀրդեհ Է բռնկել ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում: Բռնկման օջախը գտնվել Է Գլխավոր ասամբլեայի շենքի խարսխահարկում, որտեղ գտնվում են հուշանվերների խանութներ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Մանհեթենում ՄԱԿ-ի համալիրի հրդեհային ազդասարքը գործել Է մարտի 22-ի երեկոյան ժամը մոտավորապես 19:10-ին (Երեւանի ժամանակով ժամը 03:10-ին):
Մեկ ժամվա ընթացքում իրադրությունը վերադարձել Է բնականոն հուն: Հրդեհը մարվել Է ՄԱԿ-ի հակահրդեհային ծառայության եւ Նյու Յորքի հրշեջ վարչության ջանքերով:
Միջազգային կազմակերպության մամուլի ծառայության ներկայացուցիչ Վանինա Մաեստրաչին հայտնել Է, որ, նախնական վարկածով՝ հրդեհի պատճառ Է դարձել կարճ միացումը: Նրա խոսքով՝ հրդեհը մարելիս այդ հատվածին որոշ վնաս Է հասցվել, բայց կենտրոնակայանը մարտի 23-ին կբացվի: